Ջենարո Գատուզո. «Երբեք մի ասա երբեք»

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի մասին:

«Մենք պետք է կատարյալ ֆուտբոլ խաղանք՝ և պաշտպանությունում, և հարձակման գծում: Ուզում եմ տեսնել մի թիմ, որը ոչնչից չի վախենում, խաղում է գլուխը բարձր պահած, հարգում է մրցակցին և դուրս է գալիս խաղադաշտ հաղթելու համար: Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, օրինակ աճող սերունդների համար: Մենք չենք մտածում միայն նրա մասին, մենք խաղալու ենք «Բարսելոնայի» դեմ:

Կկարողանա՞ «Նապոլին» հաղթել Չեմպիոնների լիգայում: Երբեք մի ասա երբեք», – ասել է Գատուզոն: