Պաուլու Ֆոնսեկայի մեկնաբանությունը` «Գենտի» նկատմամբ հաղթանակից հետո

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու  Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի «Գենտի» հետ առաջին խաղի արդյունքը:

«Մենք խաղացել ենք ոչ  լավագույն մակարդակով, այժմ թիմի համար դժվար է ավելի լավ մակարդակ ցույց տալ, բայց մենք պայքարեցինք և արեցինք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար: Բելգիական թիմն ուժեղ կազմ ունի, բայց գլխավորն այն է, որ մենք անառիկ պահեցինք մեր դարպասը:

Հիմա մենք չենք կարող շատ ռիսկի դիմել: Երբ վստահություն չունենք, պետք է ավելի զգույշ  լինել: Այժմ մենք խաղում ենք այլ կերպ, քան մեկ ամիս առաջ:

Կարծում եմ, որ խաղացողներն ամեն ինչ անում են, և չափազանց կարևոր է, որ այսօր մենք հաղթեցինք: Մենք չենք կարող լավ հարձակվել, եթե վատ պաշտպանվենք: Լավագույն պաշտպանությունը գնդակի վերահսկումն է, քանի որ երբ գնդակը պահում  ենք, պետք չէ պաշտպանվել: Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեզ հարկավոր են ինքնավստահ ու որակյալ խաղացողներ, ովքեր ցանկանում են տիրել գնդակին: Այս պահին դա այդպես չէ», – ասել է Ֆոնսեկան: