Եվրոպա Լիգա. «Ինտերի» հաղթանակն ու մյուս արդյունքները

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլում Դոնեցկի «Շախտյորը» հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային» 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 56-րդ րոպեին Ալան Պատրիկը՝ առաջ մղելով ուկրաինական թիմին: Արդեն 65-րդ 11-մետրանոցը անվրեպ իրացրեց «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Պիցին՝ հավասարեցնելով հաշիվը: 72-րդ րոպեին «Շախտյորին» հաղթանակ պարգևեց Վիկտոր Կովալենկոն: Ուկրաինական թիմը հաղթեց 2-1 հաշվով:

Մյուս հանդիպումը տեղի ունեցավ «Լուդոգորեցի» և «Ինտերի» միջև: Այս խաղում հաղթեցին հյուրերը՝ «Ինտերի» ֆուտբոլիստները: Հանդիպման հաշիվը 71-րդ րոպեին բացեց դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: Երկրորդ գոլը 11 մետրանոց հարվածով հեղինակել է Ռոմելու Լուկակուն: «Ինտերը» հաղթել է 2-0 հաշվով:

Օրվա առաջին 8 խաղերի մյուս արդյունքները.

«Այնտրախտ» 4-1 «Զալցբուրգ»

«Կոպենհագեն» 1-1 «Սելթիկ»

«Սպորտինգ» 3-1 «Իսթանբուլ Բաշակշեհիր»

«Խետաֆե» 2-0 «Այաքս»

«Կլուժ» 1-1 «Սևիլիա»

«Բրյուգե» 1-1 «Մանչեսթեր Յունայթեդ»