Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է, որ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով 2 գոլ հեղինակեց «ՊՍԺ-ի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին, «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը և «Թոթենհեմի» դարպասապահ Հուգո Լյորիսը: