Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ չորրորդն է:

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի  «Լայպցիգի» հետ հանդիպումը 150-րդն էր Ժոզե Մոուրինյուի համար ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Պորտուգալացին դարձավ չորրորդ մարզիչը, որին հաջողվեց հասնել այս ցուցանիշին՝ Ալեքս Ֆերգյուսոնից, Արսեն Վենգերից և Կառլո Անչելոտիից հետո:

Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի 150 խաղերից 81-ում հաղթել է:

Հավելենք, որ 2004 և 2010 թվականներին պորտուգալացին նվաճել է ՉԼ-ի գավաթը: