«Լիոնի» գլխավոր մարզիչը նշել է, թե ինչպես պետք է վնասազերծեն Քրիշտիանու Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղին ընդառաջ, Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան պատասխանել է այն հարցին, թե ինչպես պետք է իր թիմը կանգնեցնի Քրիշտիանու Ռոնալդուին.

«Ինչպե՞ս կանգնեցնել Ռոնալդուին: Նա պետք է կանգ առնի Լիոնի սահմանին և որոշի, որ չի ուզում խաղալ այս քաղաքում: Եթե լուրջ, ապա մեր պաշտպանությունը պետք է վնասազերծի պորտուգալացուն: Անիմաստ է վանդակի մեջ պահել Ռոնալդուին, եթե դու տարածություն ես տալու Իգուաինին և Դիբալային», – ասել է Գարսիան:

Հավելենք, որ առաջին խաղը տեղի կունենա Լիոնում, փետրվարի 26-ին: