Adidas-ը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի գնդակը (ֆոտոշարք)

Adidas-ը պաշտոնապես ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկության եզրափակիչ խաղի գնդակը: Հիշեցնենք, որ եզրափակիչը տեղի կունենա Ստամբուլում:

«Գնդակի վրա պատկերված է Ստամբուլի քարտեզը, որտեղ արևելքն ու արևմուտքը միանում են իրար:  Գնդակի կենտրոնով անցնում է Բոսֆորի նեղուցը, որն անցնում է Ստամբուլի միջով», – գրված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: