Մադրիդի «Ատլետիկոյի» առանցքային խաղացողը չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը բաց կթողնի ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղը:

Պորտուգալացին մոտ էր խաղադաշտ վերադառնալուն, սակայն վերջին օրերին հիվանդացել է, ինչը դանդաղեցրել է ապաքինման ընթացքը:

Հավելենք, որ անգլիական ակումբի դեմ չեն խաղա նաև Էկտոր Էրերան և Կիրան Տրիպյեն: