Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Բալոտելլիին հավաքական չհրավիրելու որոշումը

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բացատրել է ազգային թիմում «Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլիի բացակայությունը ԱԱ-2022-ի անցումային խաղերից առաջ։

«Հատուկ պատճառներ չկան։ Անգամ խաղացողների թվի տեսանկյունից չեմ կարող ոչինչ անել: Միշտ տխուր է ինչ-որ մեկին տանը թողնելը: Լինի դա Բալոտելլին, Կալաբրիան, Բերնարդեսկին: Բայց ընտրությունն այդպիսին է: Հարձակման գծում կարող է տարբեր դիրքում խաղալ Ժոաո Պեդրոն»,- ասել է Մանչինին մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 24-ին Իտալիան կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ կիսաեզրափակիչ անցումային խաղում։ Վճռորոշ հանդիպմանը հաղթանակ տանելու դեպքում «Սկուադրա աձուրան» կխաղա Պորտուգալիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։