Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը մասնակցեցել է 20 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին մարզմանը չեն մասնակցել Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը, ովքեր ուշ էին միացել հավաքականին:

Վարազդատ Հարոյանը և Անդրե Չալըշըրը թիմին կմիանան վաղը մարտի 22-ին: