Պեպ Գվարդիոլա. «Ոմանք կարծում են, որ «Ման. Սիթին» պետք է «Լիվերպուլին» գերազանցի 10 միավորով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:

«Քաղաքայինները» 70 միավորով գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 69 միավորով 2-րդն է։

«Դու կարող ես միավորներ կորցնել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում, այդպես պատահում է: Ոմանք կարծում են, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է 10 միավորով գերազանցի «Լիվերպուլին»: Սակայն դա այդպես չէ: Դա դժվար է: Թե ինչպես ենք մենք արձագանքել «Փելասի» դեմ խաղին և ինչպես ենք վերաբերվում «Սաութհեմփթոնի» հետ հանդիպմանը, դա այն ամենն է, ինչը նշանակություն ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: