Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում ընկերական խաղեր է անցկացնելու Չեռնոգորիայի (մարտի 24) և Նորվեգիայի (մարտի 29) հետ:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ պաշտպան Հովհաննես Համբարձումյանի COVID-19-ի թեստը դրական է եղել և 31-ամյա ֆուտբոլիստը չի միանա ազգային թիմին:

Համբարձումյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը: