«Բավարիայի» տնօրեն Օլիվեր Կանը խոսել է մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին։
Լեհ ռմբարկուի գործող համաձայնագիրը Գերմանիայի չեմպիոնների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
«Կարծում եմ, որ Լևանդովսկին «Բավարիայից» հեռանալու պատճառ չունի: Նա, Նոյերը և Մյուլլերը դեռևս գործող պայմանագրեր ունեն հաջորդ մրցաշրջանի համար:
Միշտ ասել եմ, որ բոլորս միասին կքննարկենք այդ ամենը։ Նրանց հետ պայմանագրերի երկարաձգումը մեզ համար առաջնահերթություն է»,- Կանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։