«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական:
Ազգային թիմում 35-ամյա խաղացողը կփոխարինի վնասվածք ստացած հարձակվող Կարիմ Բենզեմային։
Աշխարհի գործող չեմպիոններն ընկերական հանդիպումներ կանցկացնեն Կոտ դ’Իվուարի (մարտի 25) և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի (մարտի 29) հետ:
Հավելենք, որ Ժիրուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին 11 գոլ է խփել «Միլանի» կազմում: