VBET Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթը կմեկնարկի ապրիլի 5-ին

VBET Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի նոր՝ 2022 թվականի խաղարկությունը կմեկնարկի ապրիլի 5-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին կմասնակցի 32 թիմ, որոնցից 7-ը՝ պրոֆեսիոնալ, 6-ը կներկայացնեն Առաջին խումբը, ևս 19-ը՝ սիրողական։

Մասնակցության հայտերի ուղարկման վերջնաժամկետն է մարտի 31-ը։