Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակը։ Հանդիպումը կկայանա Մադրիդում մարտի 20-ին և կմեկնարկի 23:55-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի սկզբունքային հանդիպումը:
Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Պինեյրո:
Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Մարսելո։
Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Լուկաս Վասկես, Սեբալյոս, Իսկո, Կամավինգա:
Հարձակվողներ՝ Ազար, Ասենսիո, Յովիչ, Բեյլ, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո:
https://twitter.com/realmadrid/status/1505183385588805640