«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակչի «Վիտեսի» դեմ պատասխան հանդիպման արդյունքը (1:1, առաջին խաղը՝ 1:0):
«Մենք կարողանում ենք դիմակայել ճնշմանը, բայց այդ որակը հավերժ չէ: Այժմ մենք 10-խաղյա անպարտելիության շարք ունենք: Մենք մինչև վերջ պայքարեցինք հիմնական ժամանակում հաղթելու համար: Մենք չէինք մտածում ոչ-ոքիի մասին:
Ցավում եմ «Վիտեսի» համար, բայց հաշվի առնելով 2 խաղերը՝ մենք արժանի էինք հաղթանակի: Հյուրընկալվելիս մեզ համար շատ դժվար էր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում։