Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ընտրություն է կատարելու Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ նորվեգացի ռմբարկուն դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Կոնկրետ ժամկետի մասին տեղեկություն չկա, թե երբ պետք է հարձակվողը որոշում կայացնի, բայց «Բորուսիան» ցանկանում է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդը ընտրություն է կատարելու Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև։ Մադրիդյան ակումբը հասկանում է, որ գործարքն իրականացնելը բարդ է լինելու։ «Սերուցքայինները» 21-ամյա խաղացողին առաջարկում են շատ ավելի ցածր աշխատավարձ, քան «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը դորտմունդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։