Ֆրենկի դե Յոնգ. «6 տարի ժամկետով նոր պայմանագիր կկնքեի «Բարսայի» հետ, եթե ինձ այն առաջարկեին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հերքել է «Բավարիայի» հետ բանակցություններ վարելու լուրերը և ասել, որ ուրախ կլինի երկարաձգել համաձայնագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ։ Հոլանդացու և «կապտանռնագույնների» միջև գործող պայմանագրի ժակետը լրանում է 2026 թվականին:

«Ես սիրում եմ «Բարսելոնան»: Հավանաբար 6 տարով կերկարաձգեի պայմանագիրը, եթե ինձ նման առաջարկ անեին։

Ես ինչ-որ կապ ունե՞մ «Բավարիայի» հետ: Ոչ, ոչ…: Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում» և կցանկանայի որքան հնարավոր է երկար խաղալ այստեղ»,- ասել է Դե Յոնգը ZiggoSport-ին: