«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան ասել է, որ հավատում է, որ իր թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն:
««Մանչեսթեր Սիթիի» առավելությունը հունվարին շատ ավելի մեծ էր, բայց մենք կարողացանք կրճատել այն: Մեզ 9 հանդիպում է սպասվում, 9 եզրափակիչ։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Մերսիսայդյան ակումբը 29 խաղից 69 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 29 խաղում վաստակած 70 միավորով։