Ռուդի Գարսիա. ««Չելսին» անթերի խաղաց «Լիլի» դեմ պատասխան խաղում»

«Լիլի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է ֆրանսիական ակումբի՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսիից» կրած 1:2 հաշվով պարտությունը։

««Չելսին» պարզապես կատարյալ էր: «Լիլը» փորձեց ճնշում գործադրել, նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը պահեց սառնասրտությունը: Պուլիշիչի գոլը խաղի համար բեկումնային դարձավ:
Հիմա ես հետաքրքրությամբ սպասում եմ քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, նույնիսկ եթե ոչ մի ֆրանսիական ակումբ չի հասել այդ փուլ»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Չելսին» ընդհանուր 4:1 հաշվով հաղթեց «Լիլին» և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: