«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն հաջորդ խաղում չի կարողանա օգնել իր թիմին։ Գերմանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի վնասվածք։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի մարտի 19-ին։ Նագելսմանի թիմը տանը կընդունի «Ունիոնին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին։
Այս մրցաշրջանում Զյուլեն անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։