«Լիոնը» ցանկանում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի վարձակալությունը, հայտնում է Foot Mercato-ն:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Թոթենհեմին», սակայն լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը նրա հետ հույսեր չի կապում:
Կիսապաշտպանի վարձակալության ժամկետը լրանում է հունիսին, և ֆրանսիական ակումբը կարող է օգտվել Նդոմբելեի տրանսֆերը գնելու օպցիայից: Այժմ «Լիոնն» աշխատում են 25-ամյա խաղացողի վարձակալության ժամկետը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու ուղղությամբ:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նդոմբելեն «Լիոնի» կազմում անցկացրել է 5 հանդիպում: