«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին այս ամռանը կհեռանա իսպանական ակումբից։ 28-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն այս պահին «Լիոնն» է, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հունվարին «կապտանռնագույնները» երկարաձգեցին ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Միևնույն ժամանակ պաշտպանը համաձայնել էր աշխատավարձի մասնակի կրճատմանը։
Այս պահին 28-ամյա խաղացողը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
2021/22 մրցաշրջանում Ումտիտին մասնակցել է ընդամենը 1 հանդիպման՝ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ (2:2):