Փոլ Սքոուլզ. «Այն ամենը, ինչ անում է Հարի Մագուայրը, խայտառակություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է պաշտպան Հարի Մագուայրի խաղը «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի հանդիպումից հետո:

«Մարզիչը հավատ է դրսևորել Մագուայրի նկատմամբ՝ շարունակելով նրան մեկնարկային կազմում ընդգրկել՝ հաշվի առնելով նրա մարզավիճակը: Ի՞նչ է դա ասում Լինդելյոֆի ներկայիս մարզավիճակի մասին: Սա է ինձ անհանգստացնում։

Լինդելյոֆը խաղադաշտ մտնելուց հետո նորմալ խաղաց։ Հուսալի, զգուշավոր, թույլ չտվեց այդքան շատ սխալներ: Այժմ թվում է, թե այն ամենը, ինչ անում է Մագուայրը, իսկական խայտառակություն է»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։