Շվեդիայի հավաքականը հրապարակել է 2022 թվականի աշխարհի առաջնության անցումային խաղերի համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
25 խաղացողից բաղկացած հայտացուցակում է ընդգրկվել նաև «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Կիսաեզրափակչի անցումային հանդիպմանը Շվեդիայի ընտրանին մարտի 24-ին կխաղա Չեխիայի հավաքականի հետ, իսկ դիմակայության հաղթողը կմրցի Լեհաստանի դեմ: