Պաշտոնական. Ռոման Բյուրկին խզել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքի գերմանական ակումբը։ Շվեյցարացի ֆուտբոլիստն ու ակումբը պայմանավորվել են վաղաժամ խզել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2023 թվականը։ Այս մասին հայտնում է «իշամեղուների» մամուլի ծառայությունը։

31-ամյա խաղացողը կարիերան կշարունակի Ամերիկայում. նա կտեղափոխվի «Սենթ Լուիս Սիթի», որն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում ՄԼՍ-ում:

Բյուրկին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 232 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 276 գնդակ։ Նա ակումբի հետ 2 անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր և 1 անգամ՝ Սուպերգավաթակիր: