Յուրգեն Կլոպը տվել է այն ֆուտբոլիստների անունները՝ ովքեր կլքեն ակումբը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ հարձակվողներ Դիվոկ Օրիգին և Տակումի Մինամինոն կարող են հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Օրիգիին դժգոհ է խաղաժամանակի սղության պատճառով։ Նույնը վերաբերում է Տակումի Մինամինոյին, ով այս պահին հիանալի մարզավիճակում է:

Դժվար թե մեր կազմը մնա նույնը։ Իհարկե, շատերը կարծում են, որ բավականաչափ չեն խաղում։

Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը և փորձենք լուծել այս խնդիրը։ Այնուամենայնիվ ֆուտբոլիստներից շատերը պետք է հեռանան, դրանում կասկած չկա»,- ասել է Կլոպը: