Էրիկ տեն Հագ. «Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստներից»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունը (0:1).

«Մենք լավ խաղացինք դիրքային հարձակման ժամանակ: Նրանք լավ էին տիրում գնդակին։ Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. Միգուցե գրոհելիս մեզ պակասում էր կրեատիվությունը:

Ամոթ է, որ անուշադիր խաղարկված մեկ դրվագ ստիպում է մեզ հրաժեշտ տալ Չեմպիոնների Լիգային»,- Տեն Հագի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: