«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։
Football.London-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է իսպանացի մասնագետին նոր պայմանագիր առաջարկել ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Երկարաձգման հիմնական պատճառը ՊՍԺ-ի հետաքրքրությունն է Արտետայի նկատմամբ։
Սպասվում է, որ փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամռանը կլքի ակումբը, իսկ Արտետան արգենտինացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուների թվում է:
Ավելացնենք, որ Արտետայի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: