ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Մարկինյոսի հետ

ՊՍԺ-ն բանակցություններ է վարում թիմի ավագ Մարկինյոսի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է RMC Sport-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

27-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն պաշտպանի տրանսֆերը ձեռք է բերել դեռևս 2013 թվականին՝ «Ռոմային» վճարելով 31,5 միլիոն եվրո։

Այդ ժամանակվանից ի վեր Մարկինյոսը ակումբի կազմում անցկացրել է 351 հանդիպում և դարձել 34 գոլի հեղինակ։