Պորտուգալացի մարզիչ Կառլուշ Կեյրուշը պաշտոնապես գլխավորեց Կատարի հավաքականը, հայտնում է Կատարի ֆուտբոլային ասոցացիայի մամուլի ծառայությունը:
69-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Հիշեցնենք, որ մինչև այս Կեյրուշը մարզում էր Իրանի ազգային թիմը, որը Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չէր հաղթահարել խմբային փուլը՝ B խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: Կատարի հավաքականը ԱԱ-2022-ի A խմբում պարտվել էր բոլոր՝ երեք խաղերում:
1991-1994-ին Կառլուշ Կեյրուշը գլխավորել է Պորտուգալիայի ազգային հավաքականը: