«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մոհամեդ Սալահին համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Սալահը Ռոնալդուի և Մեսսիի խառնուրդն է: Նա կարող է առաջ տանել գնդակը և կատարել վերջին փոխանցումը։ Նա շատ է կատարելագործվել դրանում։
Օգոստոսից մինչև Աֆրիկայի գավաթի խաղարկությունը Սալահը միանշանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր։ Նա բացառիկ գոլեր է խփել այս մրցաշրջանում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը beIN Sports-ին: