«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ «գայլերը» հայ ֆուտբոլիստին առաջարկում են երկարաձգել պայմանագիրը 2 տարի ժամկետով։

Սակայն հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա խաղացողի աշխատավարձը, ով գործող համաձայնագրով տարեկան վաստակում է 4 միլիոն եվրո։ «Ռոման» պատրաստ է Մխիթարյանին կրկնակի քիչ աշխատավարձ վճարել՝ 2 միլիոն եվրո 1 մրցաշրջանի համար։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նա իր ակտիվում ունի 3 գոլ և 7 գոլային փոխանցում։