Յարոսլավ Ռակիցկի. «Ցավ եմ ապրում հայրենիքիս՝ Ուկրաինայի համար»

«Զենիթի» նախկին պաշտպան Յարոսլավ Ռակիցկին սոցցանցերում գրառում է կատարել Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։

«Աշխարհը ղեկավարում է մարդկությունը, բարությունը և սերը դեպի հայրենիքը, մայրը, զավակները, և ընտանիքը:

Անհնար է լռել. պարզապես ցավ եմ ապրում հայրենիքիս՝ Ուկրաինայի համար:

Խաղաղություն եմ մաղթում ազատատենչ Ուկրաինային»։ – գրել է Ռակիցկին իր Instagram-ում։