«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի խաղն ընթացիկ մրցաշրջանում։
«Նա զարմանալի ֆուտբոլ է խաղում բոլոր առումներով: Այն, ինչ Մարտինը անում է պաշտպանությունում, գրոհներ կառուցելիս, ինչպես է նա հասկանում և ղեկավարում խաղը, ուղակի անհավանական է»,- ասել է նա:
2021/22 մրցաշրջանում նորվեգացի կիսապաշտպանը անցկացրել է 28 հանդիպում՝ խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։