Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «կարմիր սատանաների» ղեկավարությունը դիտարկում է թիմի ֆուտբոլիստ խուան Մատային խաղացող մարզիչ նշանակելու տարբերակը:
Ակումբում վստահ են, որ 33-ամյա ֆուտբոլիստի փորձն ու հեղինակությունը կօգնեն նրան աշխատել թիմում:
Չնայած նրան, որ Մատան ոչ մի րոպե չի անցկացրել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են նոր պայմանագիր կնքել իսպանացու հետ:
Ակումբը առաջարկում է Մատային մնալ գործող ֆուտբոլիստ, և աշխատել «կարմիր սատանաների» երիտասարդական թիմում՝ զուգահեռաբար մարզչական դասընթացներ անցնելով: