Ռոբերտ Լևանդովսկին հերթական ռեկորդն է կրկնել ներքին առաջնությունում

«Բավարիայի»,  հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 17-րդ արտագնա գոլը հեղինակեց։

Այսպիսով, լեհը կրկնեց Յուպ Հայնկեսի (1973/74 մրցաշրջան) և Տիմո Վերների (2019/20 մրցաշրջան) ցուցանիշը, ովքեր կարողացել են 17 գոլ խփել արտագնա խաղերում։

Լևանդովսկին կարող է նաև գերազանցել այս ցուցանիշը, քանի որ մրցաշրջանի ավարտից առաջ «Բավարիան» դեռ 4 արտագնա հանդիպում ունի անցկացնելու՝ «Ֆրայբուրգի», «Արմինիայի», «Մայնցի» ու «Վոլֆսբուրգի» դեմ։