Ռոնալդուն անհասկանալի է համարում «ՄՅու»-ի՝ ժամանակավոր մարզիչ նշանակելու որոշումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զարմացած է եղել Օլե Գունար Սուլշերի հրաժարականից հետո ակումբի՝ ժամանակավոր մարզիչ նշանակելու որոշման վրա, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին Սուլշերին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռալֆ Ռանգնիկը։ Անգլիական ակումբը հայտնել էր, որ Ռանգնիկը թիմի հետ աշխատելու է միայն մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յունայթեդը» դիտարկում է Մարիուսիո Պոչետինոյի (ՊՍԺ) և Էրիկ տեն Հագի («Այաքս») նշանակման տարբերակները:

Ռոնալդուն այս մրցաշրջանում մանկունիանցիների կազմում անցկացրած 31 խաղում խփել է 15 գոլ։ Պրեմիեր Լիգայի 28 տուրից հետո «Յունայթեդը» վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։