Կեյլոր Նավասը զարմացած է եղել, որ Դոնարուման «Ռեալի» դեմ խաղում եղել է ՊՍԺ-ի մեկնարկային կազմում

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը զայրացել է, երբ իմացել է, որ Ջանլուիջի Դոնարուման Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղում եղել է թիմի մեկնարկային կազմում, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ Նավասը ցանկանում էր խաղալ «Ռեալի» դեմ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, քանի որ մադրիդյան ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան։

Հիշեցնենք, որ Դոնարուման անհաջող խաղաց թիմի առաջին բաց թողած գոլի դրվագում՝ պայքարում զիջելով «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։

Այս մրցաշրջանում 35-ամյա կոստառիկացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում: 23-ամյա իտալացին իր հերթին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման: