Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը սկսել է նախապատրաստությունը

Մարտի 15-ից 21-ը Հայաստանում կկայանա ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարը:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից: Ստորև ներկայացնում ենք ՈւԵՖԱ-ի կողմից հաստատված նոր խաղացանկը.

Մարտի 15 – Հայաստան Մ-17 – Թուրքիա Մ-17, Արմավիր, 15։00

Մարտի 18 – Թուրքիա Մ-17 – Լատվիա Մ-17, Երևան, 14։00

Մարտի 21 – Լատվիա Մ-17 – Հայաստան Մ-17, Արմավիր, 15։00

Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Էլլա դե Կրույֆ – «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)

Լիլիթ Բաբայան – Սևանի սպորտ դպրոց

Լիլիթ Մանասյան – «Նոա աղջիկներ»

Պաշտպաններ

Ֆրանչեսկա Խաչատուրյանց – «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)

Տատիանա Գրիգորյան – «Սթրայքերզ» (ԱՄՆ)

Քնարիկ Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Աննա Մարգարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ»

Նարե Մեծոյան – «Շիրակ աղջիկներ»

Սուսաննա Սահակյան – «Ուրարտու աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Դիանա Մելիքբեկյան – «Ուրարտու աղջիկներ»

Էմմի Սարգսյան – «Ուրարտու աղջիկներ»

Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Մարիաննա Վարդանյան – «Ուրարտու աղջիկներ»

Մարիամ Մակարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ աղջիկներ»

Թամարա Սահակյան – «Հայասա»

Լարա Քասաբյան – «Ուրարտու աղջիկներ»

Արաքսյա Ամիրյան – «Ուրարտու աղջիկներ»

Իսաբելա Ներսեսյան – ԱՄՆ

Հարձակվողներ

Նարինե Իսկանդարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Լուսինե Կոստանյան – «Ուրարտու աղջիկներ»

Արինա Գալստյան – «Փյունիկ աղջիկներ»

Միլենա Սայադյան – «Ուրարտու աղջիկներ»