«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհատական մարզում է անցկացրել «Թոթենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում է մանկունիանցիների մամուլի ծառայությունը։
Պորտուգալացին վերականգնվում է՝ ազդրի հետ կապված խնդիրների պատճառով մանչեսթերյան դերբին բաց թողնելուց հետո։ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Թոթենհեմ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 12-ին: Հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն չի մասնակցել մանչեսթերյան դերբիին ու մեկնել է Պորտուգալիա։