Պաշտոնական. Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ռմբարկուն հեթ-տրիկ էր ձևակերպել 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում (3:1):

Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում 34-ամյա ֆրանսիացին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ: