Չեմպիոնների Լիգայի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կգերազանցի կանանց ֆուտբոլում հաճախելիության ռեկորդը։
Մրցաշարի քառորդ եզրափակչի խաղը կկայանա մարտի 30-ին «Կամպ Նոու» մարզադաշտում, որը տեղավորում է 99354 մարդ։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ հղում անելվ կատալոնական ակումբի ներկայացուցիչներին, տոմսեր այլևս չկան։ Բոլոր տոմսերը վաճառված են, բացառությամբ որոշ VIP օթյակների:
Հավելենք, որ այս պահի դրությամբ կանանց ակումբային ֆուտբոլի ռեկորդը կազմում է 60739 հանդիսական։ Ռեկորդը սահմանվել է 2019 թվականի մարտին «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել էր «Բարսելոնային»։