«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից ստացած իր տպավորություններով, որում նա դարձավ 3 գոլի հեղինակ:
«Մեզ համար կարևոր էր, որ երկրպագուները տեսնեն դա: Այս հաղթանակը նրանց համար է։ ՊՍԺ-ն հիանալի թիմ է, բայց մենք արժանի էինք հաղթանակի:
Մենք պարտվեցինք առաջին խաղում, պարտվում էինք ընդմիջմանը…: Շատ դժվար էր, բայց սա Չեմպիոնների Լիգայի խաղ է:
Քամբեքը մտավոր ուժի խնդիր է: Առաջին գոլի ժամանակ դա Դոնարումայի սխալը չէր, դա մեր պրեսինգն էր: Երբ մենք սեղմում ենք մրցակցին, ապա կարող ենք հաղթել ցանկացածին:
Մեզ համար յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է, իսկ այսօր բոլորը տեսան, որ «Ռեալը» ողջ է։ Ես շատ հպարտ եմ, որ գերազանցել եմ Դի Ստեֆանոյին՝ նման լեգենդար ֆուտբոլիստին»,- 34-ամյա ռմբարկուի խոսքերն է մեջբերում As-ը: