«Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղում (7:1) դարձել է դուբլի հեղինակ:
Այսպիսով՝ Մյուլերը խփեց իր 51-րդ և 52-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում:
Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում գերմանացին առաջ անցավ ֆրանսիացի Թիերի Անրիից (50 գոլ)։
ՉԼ-ում ավելի շատ գոլ խփել են միայն Ռուդ վան Նիստելռոյը (56), Ռաուլը (71), Կարիմ Բենզեման (76), Ռոբերտ Լևանդովսկին (85), Լիոնել Մեսսին (125) և Կրիշտիանու Ռոնալդուն (140)