Մաուրիսիո Պոչետինո. «Մենք գիտենք, որ պետք է կենտրոնացած լինենք»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի մասին։

«Մեր նպատակը առաջին խաղում ձեռք բերած առավելությունը պահպանելն է։ Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Ռեալին»:

Կփորձենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը։ Մենք գիտենք, որ պետք է կենտրոնացած լինենք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ կեսգիշերին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև Փարիզում կայացած խաղում հաղթել է ֆրանսիական ակումբը: