Միլանի «Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 45-ամյա իտալացի մասնագետին կառաջարկվի երկարաձգել գործող պայմանագիրը մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նոր պայմանագրի պայմաններով Ինձագիի աշխատավարձը տարեկան 4,5 միլիոն եվրոյից կհասնի տարեկան 5 միլիոն եվրոյի:
Սիմոնեն միլանյան ակումբը գլխավորում է 2021 թվականի հունիսից։ Մասնագետի գործող համաձայնագիրը «ներաձուրիների» հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը: