Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ տաղանդը ցանկանում է լքել թիմը

Հարձակվող Յուսուֆ Մուկոկոն մտածում է Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու մասին, հայտնում է Bild-ը։

17-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը հեռանալ՝ խաղաժամանակի սղության պատճառով։

Մուկոկոն ուզում է տեղափոխվել ակումբ, որտեղ կարող է տեղ ունենալ մեկնարկային կազմում:

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է նրան պահել ակումբում, բայց դա անելու համար Մուկոկոն նախ պետք է երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականին։

Այս մրցաշրջանում Մուկոկոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: