Ժոան Լապորտա. «Դա ամենացավոտ որոշումն էր իմ կյանքում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նորից խոսել է  Լիոնել Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին:

«Դա ամենացավոտ որոշումն էր իմ կյանքում, սակայն ես չեմ զղջում:

Ակումբը պետք է բոլորից և ամենից վեր դասել. նույնիսկ երբ խոսքը Լեոյի մասին է:

Բախվեցինք մի խնդրի, որն ակումբի վատ կառավարման արդյունք էր սակայն, բարեբախտաբար, շարունակում ենք առաջ շարժվել»,-  նախագահի խոսքը մեջբերում է AS-ը: